Մեր Մասին
Մեր Մասին
Ընկերությունը կազմավորվել է 2007 թ.-ին :
Կազմավորման սկզբնական շրջանում աշխատանքները հիմնականում կատարվում էին տնայինագործական սկզբունքներով՝ ընտանիքի անդամների հետ:
Իրացումը կատարվում էր տեղական շուկայում և առաջին իսկ տարիներին գրանցվեց բավականին մեծ հաջողություններ: Հաջողության գրավականը հանդիսցավ այն, որ որպես բնամթերք օգտագործվում էր բացառապես Հայկական մրգեր և չէր օգտագործվում շաքար կամ այլ հավելումներ: Այս գործոնները պահպանվում են մինչ այսօր և դրանք դարձան ընկերության արտադրության ստրատեգիական ուղղությունները:
Շուկայի պայմաններից ելնելով ԱՁ Արմեն Մանուկյանը վերանվանվեց Ֆրուտ Ֆուտ ՍՊԸ: Շուկային առաջարկելով Choco Chir բրենդով շոկոլադապատ ապանքներ և Ֆրուտ Ֆուդ առանց շոկոլադապատ ապրանքները:
Ֆրուտ Ֆուդ ապրանքանիշով արտադրվում են՝
Չրեր, , բնական մրգային լավաշներ, բնական մրգային բատոններ և պաշտետներ
«Choco Chir» ապրանքանիշի ներքո արտադրվում են՝
Բնական մրգերի պաստիլներ և բնական մրգերի ձողեր բարձրորակ շոկոլադով (62% կակաոյի պարունակություն), ինչպես նաև ընկույզով, նուշով և ծիրանի կտերով կոմպոզիցիաներ
Վաղ գարնանից սկսվում է մրգերի մթերման փուլը, որը ավարտվում է միչև աշնան վերջ: Մթերվում է 10-12 տեսակի մրգեր, որոնց վերամշակման արդյունքում տարբեր փաթեթավորմամբ շուկա են հանվում շուրջ 150 տեսակ ապրանքներ:
Ինչպես նշեցինք արտադրությունը ունի երկու ուղղություն՝
1. Չորացված ամբողջական մրգերը, պաստեղները և մրգային բատոնները
2. Շոկոլադապատ չորացված ամբողջական մրգեր, պաստեղներ և մրգային բատոնները:
Չորացված մրգերը և պաստեղները արտադրվում են հատուկ տեխնոլոգիայով, օգտագործելով հայկական ավանդական փորձը, որի արդյունքում արևահամ հայկական մրգերի համն ու հոտը , ինչպես նաև աննկարագրելի օգտակարությունը, դարձնում են անփոխարինելի գնորդների սպառման զամբյուղում: Դրա վառ օրնակն է բազմաթիվ պատվոգրերի և բարձր մրցանակների արժանացումը տարբեր մրցույթներում, ինչպես նաև բազմաթիվ շնորհակալագրերի առկայությունը գնորդների կողմից:
Շոկոլադապատ և ջնարակապատ չրերը, ինչպես նաև պաստեղները, որոնք իրենց մեջ ներառում են նաև ընդեղենի համակցություն, շատ շուտ սիրվեցին սպառողի կողմից: Պաստեղ/չիր/, ընդեղեն(ընկույզ, ծիրանի կորիզ,նուշ), շոկոլադ համադրությունը Fruit Food ընկերության հերթական նորարարությունն էր շուկայում, որը շատ արագ սիրվեց և այժմ էլ մեծ պահանջարկ ունի:
Արտադրություն
Արտադրության շրջան ՝ Հայաստան, Արարատյան դաշտավայր:
Արտադրանք
Բոլոր ապրանքները փաթեթավորված են տարբեր քաշերով,
պահպանման ժամկետը՝ 10-ից 12 ամիս, կախված ապրանքի տեսակից։
Ապրանքները 100% բնական են, առանց ավելացված շաքարի, ներկանյութերի և կոնսերվանտների:
Արտահանում
- Դիստրիբյուտորների միջոցով
- Պատրաստ ենք համագործակցել
Առաջարկներ
Մենք արտադրում ենք առողջ սնունդ, որը չունի տարիքային սահմանափակում։
Հնարավորություն կա դիտարկել անհրաժեշտ քաշով և հաճախորդների ցանցի ապրանքանիշի ներքո ապրանքների թողարկման հարցը: